Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը նաև ռազմական փորձագետ է». Տիգրան Կարապետյան

«Չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը նաև ռազմական փորձագետ է». Տիգրան Կարապետյան
270
Շաբաթ, 01 փետրվարի, 2020 թ., 03:15

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես անկեղծ չգիտեի, որ Հրանտ Բագրատյանը բացի լավ տնտեսագետ լինելուց նաև ռազմական փորձագետ է:
Եվ ահա պարոն Բագրատյանը կասկածի տակ է դնում ՍՈւ-30ՍՄ կործանիչների ձեռքբերման նպատակահարմարությունը և բերում բազմաթիվ փաստարկներ, սկսած որ ինքնաթիռները նոր չեն, հակառակորդն ունի ժամանակակից ՀՕՊ համակարգեր և այլն: Եվ այսպես, հարգելի պարոն Բագրատյան, ՍՈւ-30ՍՄ գերժամանակակից կործանիչ է, իր դասի մեջ աշխարհի լավագույն կործանիչներից մեկը (այս մասին կարելի է երկար գրել):
Դուք բավական երկար թվարկել եք ադրբեջանական բանակում առկա սպառազինության տեսակները, բայց չեք նշել ռադիոլոկացիոն կայանների մասին, ուկրաինական 80к6м, իսրաելական ELM 2080, 2288, 2106 և այլն, որոնց խոցման հնարավորություն մեզ տալիս է ՍՈւ-30ՍՄ-ից արձակվող «համապատասխան» հրթիռը (փակագծեր բացել ցավոք չեմ կարող):
Դուք ասում եք, որ լեռները մեր դաշնակիցն են, այո՛, ճիշտ եք, բայց նաև լուրջ խնդիրներ են ստեղծում ամբողջական ռադիոլոկացիոն դաշտ ստեղծելու համար (վստահ եմ՝ գիտեք ինչի մասին է խոսքը): ՍՈւ-30ՍՄ-ի հզոր ռադիոլոկացիոն կայանը հնարավորություն է տալիս լուծել այդ խնդիրը և նաև տվյալներ փոխանցել մեր ՀՕՊ կայաններին:
Գնի հետ կապված, լավագույն տարբերակն է ընտրված, այս մասով նույնիսկ քննարկելու նյութ չկա:
Քանակի մասով՝ չորսով չենք սահմանափակվում: Հուսով եմ՝ տեղյակ եք, որ ժամանակակից ՀՕՊ համակարգեր նույնպես ձեռք են բերվել:
Թող երբեք պետք չգան մեր կործանիչների մարտական հնարավորությունները, բայց հարկ եղած դեպքում խաղաղությունը պարտադրվելու է նաև երկնքից»: