ԵԽԽՎ-ի կոչը՝ ՀՀ վարչապետին և Սահմանադրական դատարանին

ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի) Հայաստանի հարցով համազեկուցողներն իրենց խորն անհանգստությունն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև ստեղծված լարվածության կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասվում է. «Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև ձևավորված լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն օրենքի գերակայության համաձայն՝ ներառյալ անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել՝ համաձայն այս սկզբունքների, ապա կարող են վնաս հասցնել միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին աննախադեպ մակարդակի հասած լարվածությամբ:
Կառավարությունն ու Հայաստանի խորհրդարանը մինչ այժմ հետևել են իրավիճակի լուծման իրավական ընթացակարգերին:
Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքն են հայցել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի մեխանիզմի վերաբերյալ: Համաձայն եվրոպական ստանդարտների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամկետ կենսաթոշակը պետք է լինի խիստ կամավոր և պետք է հարգվի այդ սկզբունքը: Որպես համազեկուցողներ, մենք ուշադիր հետևելու ենք, որ ՀՀ իշխանությունները շարունակեն գործել այս սկզբունքին համապատասխան, նույնիսկ եթե իրականում թվում է, որ այս մեխանիզմի նպատակը, որը 2015 թ. Սահմանադրության փոփոխությունների ոգու ապահովումն է, համարվում է ճիշտ:
Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:
Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը: Ի վերջո, այս լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, լինեն դրանք նախատսվող կամ արդեն սկսված, որոնք հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի Խորհրդի համար»:

ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
6512:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
29204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
30404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
30004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
32404.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
29003.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
31503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
31003.11.2026, 09:24