Լարսը փակ է
![]() 314 Կիրակի, 02 փետրվարի, 2020 թ., 10:15 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է: Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք է, մառախուղ և մերկասառույց) բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի և Կոտայքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: ժամը 09:10-ի դրությամբ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 240 բեռնատար և 120 մարդատար ավտոմեքենաներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
