«Սա է բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հիմնական պատճառը»․ Ալեն Սիմոնյան
![]() 388 Կիրակի, 02 փետրվարի, 2020 թ., 15:05 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ դրել և զարգացրել են քրեական ենթամշակույթը: Տարիներ շարունակ այդ ենթամշակույթը զարգացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց, որպեսզի այդ ենթամշակույթը ծնի հարյուրապետ բորենիներին, որոնք ընտրություններ կկեղծեն, հարցեր կլուծեն, պետք եկած ժամանակ փոխարինեն պետությանը և օրենքը ՀՀ-ում: Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ լավ տղեն ոչ թե աշխատող տղեն ա, այլ փողի ճար անողը, որ լավ տղեն ոչ թե սովորողն է, այլ՝ բակում պպզողը, որ լավ տղեն ոչ թե գիտնականն է, ուսուցիչը, բժիշկը, մարզիկը, այլ՝ ուժի և վախի հաշվին հարց լուծողը: Որ ճիշտը ոչ թե պետության օրենքներն են, ուր մարդը, քաղաքացին պետք է պաշտպանված լինի և բոլորը հավասար են, այլ գողական օրենքը, ուր ով ուժեղ է, նա է ճիշտ, ով ավելի ճարպիկ է, նա է հաղթում: Այս և էլի շատ օրինակները մեր կյանքում արհեստականորեն արմատացած կեղծ արժեքներն են, որ այսօր հաճախ հետևանք են շատ բացասական երևույթների համար, վնասում և թուլացնում են Հայաստանը: Սա է նաև բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հիմնական պատճառը, որի հետևանքով մեր երեխաներն են զոհվում: Ցավակցում եմ զոհված զինվորի հարազատներին»: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
