«Շատ ծանր հարցեր կլինեն Սերժ Սարգսյանի համար». Անդրիաս Ղուկասյան
![]() 399 Երկուշաբթի, 03 փետրվարի, 2020 թ., 23:45 Արդեն հայտնել էինք, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մտնում է վերջնական փուլ: Նա նաև հայտնել էր, որ ՀՀ 3-րդ նախագհ Սերժ Սարգսյանը շուտով կպատասխանի հանձնաժողովի հարցերին: «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի եթերում այս առնչությամբ ասել է. «Ես ենթադրում եմ՝ շատ ծանր հարցեր կլինեն Սերժ Սարգսյանի համար: Օրինակ՝ ինչո՞ւ Հայաստանն այդ հարձակումից անմիջապես հետո որևէ քաղաքական հայտարարությամբ, որևէ քաղաքական գործողությամբ Ադրբեջանին նոտա չի հղել, որ այդ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը իրացնում է իր՝ Արցախի երաշխավոր հանդիսանալու պարտականությունը: Այսինքն՝ Հայաստանը դե ֆակտո պետք է այդ հայտարարությունն աներ՝ դրանից բխող քաղաքաիրավական հետևանքներով: Ինչո՞ւ Հայաստանը դա չի արել: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անձամբ թաքցրեց միջազգային հանրությունից, որ այդ ռազմական գործողությունների արդյունքում հրադադարի գիծը, որը, ըստ միջազգային իրավունքի, անձեռնմխելի է՝ ինչպես պետական սահմանը… ինչո՞ւ ապրիլի 4-ին իր հանդիպման ժամանակ միջազգային հանրությունից թաքցրեց, որ տեղի է ունեցել հրադադարի գծի էական փոփոխություն»: Մանրամասն՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
