«Սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է». ՀԲՃ
![]() 446 Երեքշաբթի, 04 փետրվարի, 2020 թ., 09:50 Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրել է. «Արցախի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ բոլոր ՀԷԿ-աշինական աշխատանքները դադարեցված են և կառավարությունը պատրաստ է սեղմ ժամկետներում ստեղծել մասնագիտական հանձնաժողով, իսկ մինչև հանձնաժողովի եզրակացությունները ստանալը ՀԷԿ-երի շինարարությունը չի վերսկսվի: Առաջին հայացքից՝ այս հայտարարությունը քայլ է՝ հացադուլի պահանջներին ընդառաջ, սակայն բովանդակային առումով սա ավելի շուտ մանիպուլատիվ հնարք է: Հիշեցնենք, որ Քանանեանի պահանջնագիրը երեք կետից էր բաղկացած՝ (1) դադարեցնել ՀԷԿ-աշինական աշխատանքները, (2) հեռացնել շինարարական տեխնիկան, (3) պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել ՀԷԿ-երի հետագա կառուցումից, և այս քայլերը կատարելուց հետո՝ նաև ստեղծել անկախ հանձնաժողով, որը կքննի ՀԷԿ-երի շինարարության ընթացքում տեղի ունեցած բնապահպանական, ֆինանսական կամ այլ հանցագործությունները, ինչպես նաև գոյություն ունեցող ՀԷԿ-երը կբերի խիստ բնապահպանական ստանդարտների: Իսկ Արցախի կառավարության հայտարարած հանձնաժողովը հայտնի չէ, թե ինչով է զբաղվելու, ինչ կանոնակարգով, ինչի մասին է եզրակացություններ տալու, կոնկրետ ովքեր են անդամները (անուն, ազգանուններով) և ինչ եղանակով են կայացվելու որոշումները: Մենք սա գնահատում ենք՝ որպես հանրությանը խաբելու, մոլորեցնելու, ժամանակ շահելու և պատասխանատվությունից խուսափելու հնարք: Հացադուլի լուրջ պահանջների նման մեկնաբանությունը պարզապես ծաղր է՝ հանուն էկոլոգիական արդարության, բնական միջավայրի պահպանության և սերունդների կյանքի արված այս մեծ անձնական զոհողության նկատմամբ։ Եթե մինչև փետրվարի 5-ը, հացադուլը դադարեցնելու համաձայնություն ձեռք չբերվի, ապա Հայկական բնապահպանական ճակատը մոբիլիզացիայի կոչ է անելու ՀՀ և ԱՀ տարածքում, իսկ ՀԷԿ-ատեր պաշտոնյաների և օլիգարխների բիզնեսներն ակտիվ բոյկոտի են ենթարկվելու: Մենք իսկապես լիահույս ենք, որ Արցախի կառավարությունն իրական, այլ ոչ ձևական քայլեր կձեռնարկի ու կհարգի հանրային պահանջը: Արդեն հստակ է, որ սա ոչ միայն հացադուլ հայտարարած երկու անձանց ու Քարվաճառի շրջանի բնակչության ճնշող մեծամասնության պահանջն է, այլև Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրային լայն շրջանակների»: |
Թրամփը Ռուսաստանին սպառնում է 100% մաքսատուրքերով, եթե 50 օրում համաձայնություն չլինի (տեսանյութ)
162Երեկ, 22:06«Վաղը ժամը վեցին հավաքվում ենք՝ կտրուկ գործողությունների հարցը քննարկելու»․ տնտեսվարող (տեսանյութ)
205Երեկ, 20:54«Էս անտերը ի՞նչ անենք, թափե՞նք, թե՞ ուտենք»․ ծաղկեգործ (տեսանյութ)
127Երեկ, 20:30Ծաղկի բիզնեսով զբաղվողները պատրաստվում են փակել Էջմիածին-Երևան մայրուղին (տեսանյութ)
163Երեկ, 17:40«Դատախազը դիմումներ է ստացել ինձնից՝ Փաշինյանի կողմից խմբակային կոռուպցիոն հանցագործության կազմակերպման վերաբերյալ»․ Պարույր Հայրիկյան
41413.07.2025, 15:18Մեքսիկան հույս ունի համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերի հարցում
62613.07.2025, 00:52«ԵՀ-ն կարագացնի ԱՄՆ մաքսատուրքերի դեմ պատասխան միջոցների նախապատրաստումը». Մակրոն
57412.07.2025, 22:22Ուկրաինան և Ադրբեջանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությունը
77212.07.2025, 21:52