Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 560-ի. վարակակիր է 27.400-ը

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացածների թիվը հասել է 560-ի։ Փետրվարի 5-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 27.400-ի, հայտնել է CCTV-ն՝ հղում անելով Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին: 549 մարդ մահացել է Չինաստանի Հուբեյ նահանգում, որտեղ վարակվածների թիվը ավելացել է 2987-ով և հասել 19665-ի: 633 հիվանդ առողջացել է:
Կորոնավիրուսի ախտանիշերով հիվանդներ են հայտնաբերվել 28 երկրներում: Չինական խոշոր նավթավերամշակման գործարանները նվազեցրել են նավթի սպառման միջին օրական կանխատեսումը, նրանք ակնկալում են, որ փետրվարին այս ցուցանիշը կնվազի 25%-ով կամ 3.2 միլիոն բարելով։
Addidas-ը հայտարարել է Չինաստանի տարածքում խանութների մեծ մասի ժամանակավոր փակման մասին: Ավելի վաղ նույն միջոցառումները ձեռնարկել էին Apple-ը և Starbucks-ը: Չինաստանում գրասենյակները փակվել է նաև Google ընկերությունը:

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
187Երեկ, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
182Երեկ, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
37628.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
42228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
74923.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
88421.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
92919.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
106517.10.2026, 11:24