«Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ամբողջ օրն Ազգային Ժողովում զբաղված էինք կարևորագույն հարցի քննարկմամբ: Արվում էին քաղաքական հայտարարություններ, տեղի ունեցավ քաղաքական բանավեճ մեր ժողովրդավարական երկրում պետական ինտիտուտների ամրապնդման վերաբերյալ: Որոշում կայացվեց հանրաքվեի անցկացման վերաբերյալ, ինչը ևս մեկ կարևոր քայլ է մեր ժողովրդավարական զարգացման ուղղությամբ:
Ու պարզվում է, որ, այս միջոցին, մեր հարևան բռնապետական, հակաժողովրդավարական, այլատյաց երկրի նախագահ Ալիևը մեր մյուս մեղմ ասած ոչ ժողովրդավարական հարևան երկրի արտգործնախարար Չավուշողլուի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տվել մեկնաբանել մեր երկրի ներքին կյանքին վերաբերող թեմաներ և ասել է՝ իբր Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Ուզում եմ աշխարհի ամենաանազատ երկրներից մեկի ղեկավարին հորդորել այլևս իր բռնապետական քիթը չխոթել առավել զարգացած, ժողովրդավարական ու առաջադեմ երկրների գործերի մեջ և նման անհեթեթ հայտարարություններ չանել»:

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
8601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
14700:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
93Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
90Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
83Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
84Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
98Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
82Երեկ, 21:48