Ձնահյուսի տակ մնացած զինծառայողներից 3-ը մահացել են

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում՝ N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ լրատվական ծառայությունից։
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
29202.10.2026, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
30202.10.2026, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
31702.10.2026, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
46130.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
36230.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
36930.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
43629.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
83329.09.2026, 15:19