Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպել է հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ

357
Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 10:15
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:
«Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:
Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով»,- նշված է տեքստում:

«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
2617:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
2417:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
3516:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4116:42
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում և Սայաթ-Նովա պողոտայում (լուսանկար)
5715:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4915:06
«Իրավական հիմքեր են ստեղծվում Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման համար»․ Արթուր Ղամբարյան
6615:00
«Կարելի էր COP17-ը անցկացնել Ջերմուկում, պատմել, որ սարերից այն կողմ՝ Քարվաճառում «պաշտելի Ադրբեջանը» օգտագործել է ֆոսֆոր». Նաիրա Կարապետյան
6414:24