«Մարդկանց տեղամաս կարող է տանել ուժեղ «ոչ»-ի ճամբարը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ կորցրեցին որպես հակադրություն՝ չնայած դեռ շարունակում են խփել, փչացնել իրենց հավատով, բայց մարդկանց տեղամաս կարող է տանել, պրոցեսը ստիմուլացնել ուժեղ «ոչ»-ի ճամբարը։ Բայց քանի որ ուժեղ «ոչ»-ի ճամբար չի լինելու, հետևաբար պրոբլեմ է մարդկանց մոտիվացնել, տանել ընտրական տեղամասեր։ Մոտիվացնելու ես ինչո՞վ։ Հիմա պատկերացնում եք՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում գիտակցել, որ ինքն այլևս վարչապետ չէ, որն ունի փոքրամասնություն խորհրդարանում, ինքը վարչապետ է, որն ունի տոտալ մեծամասնություն, և ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ։ Որ գնա գյուղեր, քարոզ անի, մարդիկ ասելու են՝ թոշակս բարձրացրու, նպաստս ո՞ւր է, ինչո՞ւ ես ուզում, որ ես իմ անասունները տանեմ սպանդանոց, հիվանդանոցում պրոբլեմ ունեմ, խնդիր ունեմ անձնագրայինում, այնպես արա, որ զինվորներն ինքնասպանություն չգործեն, կամ սպանություն չլինի բանակում։ Հազար ու մի բան։ Մարդիկ հո չե՞ն լսելու, թե ինչ է պատմում Սերժ Սարգսյանից։ Մարդիկ հոգնել են։ Նրանք գիտեն, որ Սերժ Սարգսյանը վատն է։ Կամ էլ ելույթ ունենաս, ասես՝ թալանչիները։ Թալանչի են, բռնեք, ընկեր, բռնեք, ախպեր, բա ինչի՞ չեք բռնել։ Այսինքն՝ էս հեքիաթներից հոգնել ենք, հավես էլ չկա լսելու։ Հետևաբար, շատ դժվար քարոզարշավ է սպասվում, բայց ես չեմ թերագնահատում իշխանություններին։ Նաև մտածում եմ, որ տարածքային կառավարման նախարարի՝ շտաբի պետ նշանակվելն ունի իմաստ, որ բոլոր մարզպետները, բոլոր գյուղապետերը ենթարկվելու են այդ պրոցեսին։
- Այսինքն՝ օգտագործվելու են ռեսուրսներ։
- Հա, միանշանակ օգտագործվելու են վարչական ռեսուրսներ, վարչապետն էլ անձամբ դուրս է գալու քարոզարշավ անի, ուստի ես համոզմունք չունեմ, որ «այո»-ն չի անցնի։ Անցնելու հետ կապված պատրանքներ չունեմ։ Ուզում է անցնի, ուզում է չանցնի։ Իրենք իրենց «այո»-ն»։

Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային բարձրակետի
10000:53
«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան
79Երեկ, 23:54
«Ալեն Սիմոնյանի մայրը հանգստացնում է ամենահայատյաց ադրբեջանական կայքին». Կարեն Մխիթարյան (լուսանկար)
153Երեկ, 23:48
Շվեդիան ներգաղթյալների բնակության թույլտվությունները կչեղարկի անպատշաճ վարքի համար
159Երեկ, 23:10
7-ամյա և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են, առավոտյան կշարունակեն
71Երեկ, 22:12
«Պայքարը շարունակվում է, պարզապես՝ աշխատավարձով ու պարգևավճարով». Լիաննա Խաչատրյան
76Երեկ, 21:48
Տիգրան Ավինյանի հայտարարությունները մետրոյի «Աջափնյակ» կայարանի մասին 2022-2026 թվականներին (տեսանյութ)
73Երեկ, 20:18
«Եթե պատկերացնենք, որ միլիարդատեր Կարապետյանը փող է ծախսում, ծախսում է իր փողը, ՔՊ-ն ո՞ւմ փողն է ծախսում». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
68Երեկ, 19:48