«Փաշինյանը մեկ խոսքով ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները». Ռուբեն Ռուբինյան
![]() 592 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 00:35 «Առաջին լրատվական»-ի եթերում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը: «Այս քննարկման ֆորմատը, որն առաջին անգամ էր, կարծում եմ՝ պետք է դրական գնահատել, որովհետև ցանկացած շփում երկու ղեկավարների միջև՝ առավել ևս՝ բաց ֆորմատով շփումը, կարող է նպաստել լարվածության նվազմանը կամ առնվազն հիմքեր կստեղծի լարվածության աճի բացառման համար։ Ինչ վերաբերում է բուն բովանդակությանը, ես կարծում եմ՝ քննարկման հենց սկզբից Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ ակներև դարձրեց, որ նա և առնվազն նրա ղեկավարած Ադրբեջանի վերնախավն իրենց մտածելակերպով մնացել են 19-րդ դարում՝ լավագույն դեպքում։ Ակնհայտ էր տարբերությունը նրա և Փաշինյանի միջև։ Փաշինյանը խոսում էր ներկայի և ապագայի մասին՝ բերելով տրամաբանական փաստարկներ։ Ալիևը խոսում էր պատմությունից, ընդ որում՝ կեղծված ու խեղաթյուրված պատմությունից։ Իմ գնահատմամբ՝ Ալիևի նպատակն էր՝ Փաշինյանին ներքաշել այդ ցածրորակ միջնադարյան տրամաբանության մեջ, որին վարչապետը չտրվեց և իր օրակարգով շարժվեց։ Փաշինյանն սկզբում մեկ խոսքով ջախջախեց Ալիևի պատմական փաստարկները, և հետո անցավ միջազգային հանրության համար ավելի հասկանալի փաստարկների։ Այսինքն՝ ներկայացրեց այն հանգամանքները, որոնցում Արցախն անարդարացիորեն մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմ։ Փաշինյանը նաև նշեց, թե ինչու Շահումյանի շրջանն ու Նախիջևանը, լինելով Ադրբեջանի հսկողության տակ, հայաթափվել են։ Այսինքն՝ դրանով իսկ ցույց տվեց, թե որքանով է արցախցիների կյանքի իրավունքը, ըստ էության, անհամատեղելի ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասել է պատգամավորը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
