«Երկրի առաջին դեմքերի պետգնումները պետք է բացել հասարակության առաջ». Աշոտ Մելիքյան

Փետրվարի 21-ին «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական ունկնդրումների ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ հեղափոխությունից հետո պետք է կրկին արդիականացնել և քննարկման դաշտ բերել երկրի 3 գլխավոր պաշտոնկաների՝ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերի թափանցիկության ու հաշվետվողականության հարցը: Խնդիրն այն է, որ մինչ հեղափոխությունը «Գնումների մասին» օրենքով ամրագրված է եղել, որ ՀՀ վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի ծախսերը դասվում են պետական գաղտնիքի շարքին: Այն ժամանակ իրենք հարցադրել են, թե կոռուպցիայի դեմ պայքարը, հաշվետվողականությունը հասարակության առջև վերաբերում է բոլոր պաշտոնյաներին, բացի նշյալ 3 պաշտոնատար անձանցի՞ց: Նախկին իշխանությունը բնականաբար չի անսացել խոսքին, և նշյալ պաշտոնյաների ծախսերն օրենքով դուրս են մնացել հասարակական վերահսկողությունից:
ԽԱՊԿ-ի նախագահը նշեց, որ հեղափոխությունից հետո այս դրույթը վերանայող օրինագիծ են մշակել, որն ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրել ԼՀԿ խմբակցությունը: Թեպետ նախագիծը վերջնականապես մի կողմ չի դրվել, սակայն ընթացք էլ չի տրվել դրան:
«Հետհեղափոխական Հայաստանում ամոթ է նման տիպի սահմանափակում մտցնել տեղեկատվության ազատության առումով, ամոթ է այդպիսի սահմանափակումներ ունենալ կոռուպցիայի և հաշվետվողականության տեսանկյուններից: Երկրի 3 առաջին դեմքերի պետական գնումները պետք է բացել հասարակության առաջ՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները»,- հայտարարեց Ա. Մելիքյանը:
Նա նկատեց, որ նման օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել «Իմ քայլից» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, սակայն կարծես նախագիծը մնացել է գզրոցներում: Ս. Գաբրիելյանի փոխարեն արձագանքեց Արտակ Մանուկյանը: Նա խոստացավ, որ շուտով հանրությունը կտեսնի, որ օրինագիծը գզրոցներում չէ:

«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
2812:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
3212:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
4212:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
8412:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
6011:36
Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
10311:18
«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7811:06
«Արդեն հասել են մեռելների դասակարգելուն». Ոսկան Սարգսյան
5910:42