Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ուրիշ կինոյի մեջ են, էս ինչի՞ մասին են խոսում․ Հայաստանն անկախ,  ծաղկող երկիր է»․ Նիկոլ Փաշինյան

«Ուրիշ կինոյի մեջ են, էս ինչի՞ մասին են խոսում․ Հայաստանն անկախ,  ծաղկող երկիր է»․ Նիկոլ Փաշինյան
244
Այսօր, 19:00

«Ընդդիմությունն ուրիշ կինոյի մեջ է: Այդ կինոն վաղուց ավարտվել է, բայց իրենք շարունակում են մնալ այդ կինոյի մեջ»,- այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր կարդում եմ Մեծի տանն Կիլիկո կաթողիկոսի հայտարարությունները․ կինոյի վերջին դրվագներ՝ նկարահանման ընթացքից, կադրեր, որ դուրս են մնացել նկարահանման ընթացքից։ Կինոն ավարտվել է, իրենք շարունակում են՝ այդ խոտանված կադրերը հանում են, հետևից կպցնում, ու այդ կինոյի սցենարը նրա մասին է, որ ՀՀ-ն կործանվում է, որովհետև իրենց գործունեության օբյեկտը կործանող ՀՀ-ն է: Երբ որ ՀՀ-ն չի կործանվում իրենք չեն կարողանում այդ Հայաստանի հետ հարաբերվել, որովհետև իրենց կուլտուրան կործանվող Հայաստանի հետ հարաբերվելն է: Դա իրենց ինքնապահպանության բնազդն է՝ որպեսզի իրենք լինեն, պետք է լինի Հայաստանի կործանման սցենարը:

Հիմա ի՞նչ է տեղի ունենում․ ընդդիմությունն ինչո՞ւ է բացակա, որովհետև իրենց բոլոր թեզերը ջարդվել են․․․ Իրենց վերջին կադրերն էլ են վերջանում, հիմա իրենք գան, ի՞նչ հարցնեն: Չեն կարող անընդհատ խոտանված կադրերով քաղաքականություն վարել:

Իսկ այն պատմությունը, որը մենք ենք ներկայացնում, այդ պատմությունը հետաքրիքր է: Ինչո՞ւ, երկու պատճառով, որ նախ նոր է սկսել, և իր մեկնարկի և շարունակության տրամաբանությունը բոլորովին ուրիշ բանի մասին է․․․ Սա է ամբողջ պատմությունը։ Այնպես որ մի՛ զարմացեք, որ մարդիկ ասում են՝ կործանվում է, նայում ես, ասում ես էս ինչի՞ մասին են խոսում։ Եթե մի բան կործանվել է, դա կործանվել է Հայաստանի մասին պատկերացումների իրենց ալգորիթմը։ Այսօր Հայաստանը ծաղկող, զարգացող, ինքնիշխան, անկախ, ինքնուրույն պետություն է»,- նշեց Փաշինյանը։

«Ուրիշ կինոյի մեջ են, էս ինչի՞ մասին են խոսում․ Հայաստանն անկախ,  ծաղկող երկիր է»․ Նիկոլ Փաշինյան