«Վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, պարտվելու ենք»․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը «Հետք»-ի հրապարակմանը
![]() 488 Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 21:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նիստում արձագանքեց «Հետք» առցանց լրատվական կայքի վիճահարույց հրապարակմանը, որով տեղեկատվություն էր հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ խմբից։ «Որ ընտրություններում մենք, ուզելով թե չուզելով, անուղղակի կամ ուղղակի, վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում պարտվելու ենք։ Համոզված եմ դրանում։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք հեղափոխություն արել»,- նշեց Փաշինյանը։ Նա հավելեց, որ իշխող խմբակցությանը անընդհատ մեղադրում են որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ և ընդգծեց․ «Մեր քաղաքական տեխնոլոգիան էմոցիան է, ժողովրդի հետ օրգանական կապը և սերը ժողովրդի և երկրի նկատմամբ, ի՞նչ տեխնոլոգիա»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
