«Դատական համակարգի խնդիրները խորն են․ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»․ Նիկոլ Փաշինյան
![]() 309 Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ., 19:36 «Դատական համակարգի խնդիրներն իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք»,- այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին՝ դատական իշխանության վրա ունեցած ազդեցության, դատարանները «գրպանում պահելու» վերաբերյալ։ «ՀՀ-ում բոլոր իշխանությունների համար մի աղբյուր կա, այն է՝ ժողովուրդը: Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ դատական իշխանությունն օրգանական կապ չունի ժողովրդի հետ, այսինքն՝ կղզիացած վիճակ է, և այդ օրգանական կապի բացակայությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծում»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության համատեքստում պետք է լուծումներ գտնել։ «Չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում: Այդ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում»,- ընդգծեց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
