«Վարչապետի հայտարարությունը հուսադրող է». Արա Պապյան
![]() 361 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 00:20 Factor TV-ի եթերում քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է արցախյան խնդրին: «Մենք արմատապես պիտի փոխենք բանակցային ընդհանուր բնույթը, և հակամարտության սկիզբը ոչ թե համարենք և ներկայացնենք 1988-89 թվականները, այլ պիտի գանք հակամարտության սկզբնավորման փուլը, դա երկու պետությունների ի հայտ գալու և պաշտոնապես ճանաչելու ժամանակահատվածն է՝ 1918-20 թթ., և այդտեղից մեկնակետ ընդունել: Որովհետև եթե մենք ընդունում ենք ժամանակային առումով 1988-89 թվականները, նշանակում է, որ մենք ի սկզբանե ընդունում ենք, որ Ղարաբաղը ԼՂԻՄ-ի տեսքով օրինապես գտնվել է Ադրբեջանի կազմում, և հիմա ուզում ենք ինչ-ինչ միջոցներով որոշակի այլ կարգավիճակի բերել: Բայց այս մոտեցումն ինքնին իր մեջ բնածին լուրջ թերություններ ունի»,- ասել է նա: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե եթե ադրբեջանցիների համար Արցախը տարածք է, մեզ համար՝ անվտանգություն, քաղաքագետը նշել է. «Սա հուսադրող հայտարարություն է, թեև լայն առումով բավականին խոցելի կողմեր ունի, որովհետև կարող են ասել, որ եթե ձեզ անհանգստացնում է անվտանգությունը, մենք անվտանգության երաշխիքներ ենք տալիս՝ նույն՝ այլ բանակի տեղակայմամբ, դուք դուրս եկեք: Բայց դա բանակցելու տեղ է տալիս, որ մենք անեքսիայի չենք ենթարկում այդ տարածքները, բայց չենք էլ հանձնում, որովհետև անվտանգության հարց կա: Բայց այստեղ խնդիրն այն է, թե մենք որքան կկարողանանք ժամանակավոր լուծումներով այս գործընթացը շարունակել և, ամենակարևորը, այդ ժամանակահատվածը, որ կանցկացնենք, կշահենք, թե կկորցնենք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
