Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածություն առաջադրելու մասին
![]() 483 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 00:55 Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, թե ինչու է առաջադրել իր թեկնածությունը. «Մենք այդ որոշումը կայացրել ենք կուսակցականներով: Լինելով քաղաքական դաշտում, ղեկավարելով քաղաքական ուժ, տրամաբանական է, որ մենք պետք է մասնակցենք տարբեր տիպի ընտրությունների, պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնենք և նաև պայքարենք նախագահի ինստիտուտի համար»,-եթերի ընթացքում ասել է նա: Նրա խոսքով՝ գալիք ընտրությունները տարբերվում են մյուս ընտրություններից. «Տարբերություններից մեկն այն է, որ վերափոխվում է իշխանական համակարգը. մենք ընտրելու ենք և՛ նախագահ, և՛ խորհրդարան»,-նշել է նա: Հարցին, թե պետությունը կարո՞ղ է կառավարել այդ գործընթացը, որ չլինեն լարումներ, Բաբայանը պատասխանել է. «Չեմ ուզում, որ իրոք լինեն այդպիսի զարգացումներ: Դրա հնարավորությունները կան: Այո՛, մենք մրցակիցներ ենք, բայց չպետք է թշնամանանք»: Մանրամասները՝ տեսանյութում:
Դավիթ Բաբայանը՝ Արցախի նախագահի թեկնածություն առաջադրելու մասին |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
