Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում. «Փաստ»
![]() 606 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 09:40 «Իշխանափոխությունից հետո բավական տևական ժամանակ պաշտոնյաների վարկանիշային «աղյուսակում» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որպես կանոն, եղել է լավագույն եռյակում: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կառավարության կողմից «ներքին օգտագործման» համար անցկացված հերթական հարցումները ցույց են տվել, որ նա զգալիորեն զիջել է դիրքերը: Ավելին, մեծ թիվ են կազմում նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները: Պատճառն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն վերջին շրջանում բանակում տիրող վիճակն է, այլև տարբեր մրցույթների հետ կապված աղմուկները, որոնք հրապարակայնացվեցին թե՛ տեղական, թե՛ նաև ռուսական ԶԼՄ-ների կողմից: Ուշագրավ է, որ անցած մեկուկես տարում Տոնոյանի հրաժարականի մասին մի քանի անգամ տեղեկություններ են հրապարակվել: Մեր աղբյուրները պնդում են, որ դրանք մեծամասամբ ճիշտ են եղել, սակայն վերջին պահին «իրավիճակ է փոխվել»: Հիմա, ինչպես ասում են, թեման առավել է հասունացել. չնայած մի շարք կադրային փոփոխություններին, սլաքները դեպի ԳՇ, ՌՈ, դպրոց, ընտանիք ուղղելու փորձերին, ըստ կառավարության կուլիսներում պտտվող խոսակցությունների, սեփական պատասխանատվությունից խուսափել հազիվ թե կարելի լինի, ու վարչապետ Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել...»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
