«Այստեղ ես վտանգներ եմ տեսնում». Արցախի նախագահի թեկնածու
![]() 493 Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 21:35 «Դաշնակցությունը չէր կարող անմասն մնալ Արցախում համապետական ընտրություններից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն մասնակցում Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններին: Նրա խոսքով՝ կոռուպցիան, ընտրությունների կեղծումը և նմանատիպ երևույթները Արցախում «հարաբերական հասկացություններ» են: Անդրադառնալով Դաշնակցության ծրագրերին՝ Իշխանյանն ասել է. «Մենք արտաքին քաղաքականության վրա, ուզած թե չուզած, մեր շեշտադրումները պետք է անենք, Արցախի տարածքային ամբողջականության մասին հստակ խոսենք՝ ունենալով ղարաբաղյան հիմնահարց, բանակցային գործընթաց և որոշ մտահոգություններ: Բնականաբար, պետք է խոսենք նաև սոցիալական արդարության մասին, «ազգ-բանակ» հայեցակարգի արմատավորման մասին: Մենք պիտի խոսենք նաև վերաբնակեցման քաղաքականության մասին, Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին»: Հարցին, թե այսօր ՀՀ իշխանությունները միջամտո՞ւմ են սպասվող արցախյան ընտրություններին, նախագահի թեկնածուն պատասխանել է. «Հայաստաից միշտ էլ միջամտել և միջամտում են արցախյան ընտրություններին և պետք է միջամտեն: Բայց այս միջամտելու հարցը, այդ բառը, մենք պետք է չակերտյալ հասկանանք. կարծում եմ՝ չպետք է կոպիտ քաղաքական միջամտության մասին խոսք լինի: ՀՀ վարչապետը ուղղակիորեն ասել էր՝ եթե Ղարաբաղում նախընտրական գործընթացները չեն ընթանում հայաստանյան քաղաքական գործընթացներին համահունչ, ինքն ուղղակի կոչով կդիմի Արցախի ժողովրդին: Այստեղ ես վտանգներ եմ տեսնում: Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունը այդ կոպիտ, քաղաքական միջամտությունը կունենա: Հետևելով Ախ նիստերին, հայտարարություններին՝ ենթադրում եմ, որ նման երևույթներ չեն լինի»: Մանրամասները՝ տեսանյութում:
«Այստեղ ես վտանգներ եմ տեսնում». Արցախի նախագահի թեկնածու |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
