Վրաստանում COVID-19-ի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Իտալիայի

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստանում ներկա պահին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա, ինչից հետևում է, որ չկա նաև համաճարակի վտանգ, գրում է pia.ge կայքը: Տիկարաձեի խոսքով՝ ներկա պահին 10 հիվանդ գտնվում է հիվանդանոցում, որից 5-ը ժամանել է Իտալիայից: Նրանցից միայն մեկն է Իտալիայի քաղաքացի, մյուսները Վրաստանի քաղաքացիներ են։ Կա Իրանից ժամանած 5 անձ, այդ թվում՝ 1 վրացի, մյուսներն Ադրբեջանի քաղաքացի են:
«Մենք շարունակում ենք աշխատել համակարգված եղանակով, և այս պահին ունենք բավարար տեղեր՝ կարանտինային գոտում պահելու այն մարդկանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել վարակված անձանց հետ և գտնվում են բարձր ռիսկային գոտում: Մոբիլ հիվանդանոցները տեղակայված են Քութաիսիում և Բաթումիում, և կան մի շարք հիվանդանոցներ Թբիլիսիում, և ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ Վրաստանում այս փուլում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա»,- հավելել է նախարարը։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
26828.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
31628.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
69823.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
83321.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
87819.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
101417.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
234016.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
228716.10.2026, 20:48