«Օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը». Կարեն Վրթանեսյան
![]() 689 Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 18:05 Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարվա սկզբից դեռ 2 ամիսը չլրացած արդեն 3 լուրջ ճգնաժամ եղավ տարածաշրջանում. • Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը, Իրանի պատասխան հարվածն ամերիկացիներին։ Մի պահ վտանգ կար, որ կարող է լայնամասշտաբ պատերազմ բռնկվել՝ ներգրավելով ոչ միայն իրանցիներին և ամերիկացիներին, այլև տարածաշրջանի մի շարք ուրիշ երկրներ էլ։ • Նոր կորոնավիրուսի հասնելը Իրան, որտեղից այն տարածվեց ամբողջ տարածաշրջանով՝ անմիջական լուրջ ռիսկեր ստեղծելով նաև Հայաստանի համար։ Ծախսերի մասին է՛լ չասեմ... • Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրումը, որը երեկ բերեց թուրքական զինուժի՝ Սիրիայում կոնֆլիկտի բռնկումից ի վեր աննախադեպ կորուստների։ Սա, ի դեպ, Իդլիբում թուրքերին հասցված հարվածով չի սկսվել, այլ ավելի վաղ՝ միաժամանակ և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։ Առաջին ճգնաժամում ՀՀ իշխանությունների արձագանքն ուշացած էր և ոչ ադեկվատ։ Նիկոլը բլինչիկի ֆոտո էր հրապարակում իր պաշտոնական էջում և սարի գագաթից ինչ-որ կոչեր անում Իրանին և ԱՄՆ-ին։ Երկրորդ ճգնաժամի արձագանքը նույնպես ուշացած էր։ Իշխանությունների ձեռնարկած գործողությունների ադեկվատության մասին դեռևս դժվար է դատել, որովհետև հեռուստացույցով ու Ֆեյսբուքում լավ խոսում են, բայց տեղերից ստացվող ինֆորմացիայից համատարած բարդակի տպավորությունը շատ ուժեղ է։ Գուցե օբյեկտիվ չեմ այս հարցում, չգիտեմ, բայց կարծում եմ, որ օրերի հարց է Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերումը։ Երրորդ ճգնաժամի արձագանքի մասին դեռ վաղ է խոսել, բայց գրեթե համոզված եմ, որ ոչ մի արձագանք էլ չի լինի (լավագույն դեպքում), եթե, իհարկե, ռուսները չբշտեն։ Հ.Գ. Արտաքին քարոզչական ճակատում անպատրաստ լինելու թեմային չեմ անդրադառնում, քանի որ այս մասշտաբի լուրջ ճգնաժամերի ֆոնին դա, իհարկե, մանրուք է»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
