Հարավային Կորեայում աղանդների առաջնորդները մեղադրվում են #COVID_19 կորոնավիրուսի տարածման համար․ #BBC

Հարավային Կորեայում աղանդավորական «Շին-չոնջի վկայության խորանի տաճար» կազմակերպության 12 առաջնորդները կասկածվում են երկրի տարածքում կորոնավիրուսը տարածելու համար: Տեղական իշխանություններն արդեն դատական հայց են ներկայացրել նրանց դեմ, հայտնում է BBC-ն: Իշխանությունները կարծում են, որ նրանք պատասխանատու են հիվանդության բոլոր դեպքերի գրեթե կեսի համար։ Նրանք մեղադրվում են սպանության, վնասի հասցման և վարակիչ հիվանդության տարածման օրենքի խախտման մեջ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի բռնկումը Հարավային Կորեայում սկսվել է Դեգու քաղաքից, որտեղ արարողության ժամանակ այս աղանդի հետևորդները վարակել են միմյանց, որից հետո վիրուսը սկսել է տարածվել ամբողջ երկրում:
Նշվում է, որ բժիշկները հետազոտել են այս աղանդի բոլոր 230000 անդամներին, և նրանցից 9000 անդամ հայտնել են, որ նրանք ունեն կորոնավիրուսի ախտանիշներ:
Չինաստանից հետո կորոնավիրուսի տարածման մեծությամբ երկրորդ երկիրը Հարավային Կորեան է։ Կա հիվանդության հաստատված 3736 դեպք, 21-ը՝ մահվան ելքով»:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
23524.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
93623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
45622.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
56521.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56520.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60620.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
191919.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63218.08.2026, 15:36