«Ալիևը սեփական հասարակությանը ոչ միայն ստով է կերակրում, այլև հիմարացնում է». Կ. Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը սեփական հասարակությանը ոչ միայն կերակրում է ստով, այլ պարզապես նաև հիմարացնում է...
Առաջնագծում իր կողմից սանձազերծած սադրանքների հետևանքով սեփական զոհերի առկայությունը արդարացնելու համար անցել է կրկին մեղադրական քարոզարշավի: Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ քրեական գործ է հարուցել «հայկական կողմից սադրանքի հետևանքով ադրբեջանական բանակի սահմանապահ զինվորի զոհվելու առնչությամբ»: Սա դեռ ամենը չէ, այնուհետև նկարագրում են, թե ինչ է եղել: Կրկին ըստ Ադրբեջանի, 2020թ-ի փետրվարի 24-ին մենք, իբրև թե, փորձել ենք դիվերսիա անել, սակայն հենց սահմանի վրա, իբրև թե, տվել ենք զոհ ու հետ նահանջել: Ըստ այդ քարոզչամեքենայի, այդ կռվում «հերոսաբար զոհվել է մեկ սահմանապահ զինվոր»: Սա դեռ ամենը չէ, որպեսզի այս ամենն էլ ավելի հավատ ներշնչի, պարգևատրում են, իբրև թե հայերի հետ կռիվ մեջ մտած մեկ այլ ադրբեջանցի զինծառայողի: Թվում էր թե սրանով ամեն ինչ կսահմանափակվի, բայց չէ, արի ու տես, որ ադրբեջանական կողմը, որպես ապացույց ունի նաև ավար հայերից խլած:
Հիմա այս զավեշտի մասին: Այս նկարները, որոնք ակտիվ տարածում են գտնում ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից, իբրև թե ապացույց են իրենց ասածին, մինչդեռ սրանք բոլորովին հակառակն են ապացուցում:
Ջրի համար տարաները - Այս տարրաները աշխարհի և ոչ մի երկրի բանակ, որքան էլ որ աղքատ լինի, չի օգտագործում հետախուզական կամ դիվերսիոն խմբերի համար, կան ջրատար-ջրապարկեր, որոնցից մեր բանակը լի ու լի ունի:
Պահածոյածված մթերք - Եթե խումբը գնում է հակառակորդի թիկունք, որպեսզի գործողություն իրականացնի, ապա իր հետ տանում է այնպիսի մթերք, որի կրելը, փոխադրելը առավելագույնս հեշտ կլինի, որի օգտագործումից հետո առաջացած աղբը չի լինի գլխացավանք, որը կլինի այնպիսին, որ ոտքի վրա, քայլելու ընթացքում սնվելու հնարավրություն կտա:
Հաց - հացը գոնե կտրատեին, ինչ ասեմ:
Ուսապարկ - այդքան մեծ, մաքուր ու անհասկանալի ուսապարկում այդքան քիչ ուսաբե՞ռ...
Իսկ որպեսզի այս ամենն ավելի ամբողջանա, ցուցադրում են փամփուշտներ, որ ավելի տպավորիչ լինի...
Մի խոսքով, հուսամ, որ Ադրբեջանում ցուցադրվող այս թատրոնը մեկ արարով կլինի, այլապես արկածախնդիրները կրկին կպատժվեն...»:

«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
3901:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
48Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
123Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
121Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
81Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
75Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
58Երեկ, 21:24
«Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 21:06