«Ոչ մի ԵՄ չի կարող փախհատուցել Ռուսաստանի հետ կապերի խզման պատճառով Հայաստանի տնտեսության ձախողումները». Զատուլին

«ԵՄ-ն պատրաստում է արտակարգ առևտրային օգնության փաթեթ Հայաստանի համար հենց Ռուսաստանի սահմանափակող միջոցառումների պատճառով։ Նրանք ցանկանում են նվազեցնել Հայաստանից ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։ Արդյո՞ք սա կփոխհատուցի հայ գյուղացիների կրած վնասները»,-
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց է ուղղել «Московский комсомолец»-ի թղթակիցը:
«Մենք պետք է ուշադիր վերլուծենք ԵՄ այս միջոցառումները։ Եթե դրանք խախտում են ընդհանուր մաքսային տարածքը, դա մեզ համար որոշակի սահմանափակումներ կիրառելու ևս մեկ պատճառ է։ Այս հայտարարությունների վերաբերյալ՝ ես դրանք կբաժանեի տասի։ ԵՄ-ն չի կարողանում փոխհատուցել Հայաստանի կողմից Եվրասիական շուկայից և Ռուսաստանի հետ հարաբերություններից հրաժարվելը։ Այն կարող է ցուցադրաբար գնել որոշակի գումարի արժողությամբ ծաղիկներ։ Բայց ոչ մի ԵՄ չի կարող սա դարձնել մշտական պարտավորություն երկարաժամկետ հեռանկարում՝ փոխհատուցելով Ռուսաստանի հետ կապերի խզման պատճառով Հայաստանի տնտեսության ձախողումները»։

«Չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով». Զատուլին
1000:42
«Մտածեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը, և ով է այն պաշտպանում». Զատուլին
1600:36
«Ոչ մի ԵՄ չի կարող փախհատուցել Ռուսաստանի հետ կապերի խզման պատճառով Հայաստանի տնտեսության ձախողումները». Զատուլին
2200:12
Զատուլինը նշել է, թե ինչպես պետք է Ռուսաստանը հարաբերություններ կառուցի Փաշինյանի հետ ընտրություններից հետո. #MK
79Երեկ, 23:48
«Ինչո՞ւ է ՀՀՌ-ի տնօրենը 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը». Հովհաննես Իշխանյան
70Երեկ, 17:42
«Վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը»․ Չեխիայի վարչապետ
60Երեկ, 17:36
«ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են ՀՀ-ի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը». Մասադիկով
94Երեկ, 17:24
«ՌԴ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ-ին՝ խորհրդային հուշահամալիրի պղծման կապակցությամբ»․ Զախարովա (տեսանյութ)
123Երեկ, 17:18