Ուրբաթ, 19 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով». Զատուլին

«Չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով». Զատուլին
42
Այսօր, 00:42

Փաշինյանը դեռ կգա՞ Մոսկվա, կայցելի՞ Կրեմլ և կմասնակցի՞ տարբեր գագաթնաժողովների, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց է ուղղել «Московский комсомолец»-ի թղթակիցը:

«Չգիտեմ՝ ինչպես կկարգավորենք դա։ Կարծում եմ՝ շփումների մակարդակը կնվազի։ Եվ, համենայն դեպս, մենք չպետք է ընդառաջ գնանք Փաշինյանին՝ նրան Մոսկվա հրավիրելով։ Նա արդեն ամենուրեք շեփորահարել է, որ իր առաջին այցը կլինի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ այս այցը նրան միայն քողարկման համար է պետք»,- պատասխանել է Զատուլինը։