«Վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը»․ Չեխիայի վարչապետ

Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ վարչապետ, թույլ տվեք անձամբ իմ և Չեխիայի Հանրապետության անունից անկեղծորեն շնորհավորել ձեզ վերջին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս ընտրությունների արդյունքը հստակ վկայում է այն վստահության մասին, որը ձեր երկրի քաղաքացիները ունեն ձեր նկատմամբ։ Ես ջերմությամբ եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը և ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը հյուրընկալեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը կարելի է համարել հաջողված, և ուղեկցվեց դրական միջազգային արձագանքով։ Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կհաղթահարի առկա մարտահրավերները, կշարունակի բարգավաճել և պահպանել իր արևմտամետ ուղղությունը։
Մեր երկրների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ առևտրի, տրանսպորտի և պաշտպանական արդյունաբերության մեջ սերտ համագործակցության վրա։ Ես մեծապես գնահատում եմ այս գործընկերությունը և անհամբեր սպասում եմ մեր ապագա անձնական համագործակցությանը թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջառողջություն և մեծ ուժ ձեր պահանջախնդիր և պատասխանատու պարտականությունների կատարման գործում»։

«Ինչո՞ւ է ՀՀՌ-ի տնօրենը 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը». Հովհաննես Իշխանյան
2917:42
«Վստահ եմ՝ ձեր առաջնորդությամբ ՀՀ-ն կշարունակի պահպանել իր արևմտամետ ուղղությունը»․ Չեխիայի վարչապետ
2617:36
«ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են ՀՀ-ի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը». Մասադիկով
6117:24
«ՌԴ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ-ին՝ խորհրդային հուշահամալիրի պղծման կապակցությամբ»․ Զախարովա (տեսանյութ)
7617:18
«ԲՀԿ-ն անցել է 4 տոկոսի շեմը, ապօրինի լուծում տվեցին, դիմել ենք ՍԴ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4316:42
«Սա պատմական փաստաթուղթ է»․ Փեզեշքիան
10616:16
«Եվրոպացիներին վաճառեց հակառուսականությունը, ամերիկացիների համար բացեց Սյունիքի դարպասը»․ Սամվել Կարապետյան
5216:12
«Ով թեկուզ 100 դոլար բաժանել է, նա նիկոլ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5316:00