Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ինչո՞ւ է ՀՀՌ-ի տնօրենը 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը». Հովհաննես Իշխանյան

«Ինչո՞ւ է ՀՀՌ-ի տնօրենը 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը». Հովհաննես Իշխանյան
43
Այսօր, 17:42

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հանրային ռադիո»-ն սկսել է խախտել Հայաստանի քաղաքացիների իրավունքներն այն բանից հետո, երբ «Հանրային ռադիո»-ի տնօրեն է ապօրինի նշանակվել 30 տարի Հայաստանից բացակայած Արմեն Քոլոյանը։
Ուրեմն, էլ մի′ տրնգի պարեք սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի շուրջ, թե ով էստեղ չի ապրել, չպիտի ընտրի։
Դրսից ձեզ մարդ եք բերում՝ մերոնց իրավունքները խախտելու, ով 30 տարի ստեղ չի ապրել, բայց մեր հարկերով մեր ռադիոն ա ղեկավարում ու Արցախի դրոշ ա իջեցնում ռադիոյից։ Կինն էլ ռասիստ։
Մարիամ Ղուկասյանը հաղթել է «Հայաստանի Հանրային Ռադիո»-ին, իսկ նրանից առաջ Ալիսա Գևորգյանն էր հաղթել»։