Սեյրան Օհանյանը չի ընդունում իր՝ որպես կասկածյալ ներգրավվելը

«Ես այդ՝ կասկածյալի մեղադրանքը չեմ ընդունում, ինձ հետ կապ չունի, կառավարությունն է որոշումը կայացրել». մարտի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՔԾ-ի տարածած հայտարարությունը, որի համաձայն՝ Ս. Օհանյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1,046,400,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու կասկածանքով:
Ըստ նախկին նախարարի՝ խոսքը վերաբերում է «Ձորա ՀԷԿ» ՓԲԸ-ի օտարմանը, որն իրականացվել է կառավարության կողմից: 2002թ. այն փոխանցվել է ՊՆ-ին, 2010թ.՝ օտարվել է:
«Ես և ՊՆ-ն այդտեղ որևէ շահագրգռվածություն չէինք կարող ունենալ: Կառավարության որոշմամբ փոխանցվել է, կառավարության որոշմամբ օտարվել: Իսկ կառավարության որոշումներն անցնում են միջգերատեսչական համաձայնություն: Սրանով ավարտվում է այն ֆորմալ մասը, որը վերաբերում է ՊՆ-ին։ Հիմնական գործընթացը կատարել է Էներգետիկայի նախարարությունը՝ որպես մասնագիտական կառույց, նրանք են ընտրել գնորդ կողմին, նրանք են ընտրել գինը»,- նշել է Ս. Օհանյանը: Նա հավելել է, որ ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել:

«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
3901:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
48Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
123Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
121Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
81Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
75Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
58Երեկ, 21:24
«Երբ մեր ժողովուրդը ճիշտ կգտնի, կկանգնի ոտքի». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
68Երեկ, 21:06