«Ռուսական ներխուժում է ընթանում Հայաստան. պետական արձագանք չկա». քաղաքագետ
![]() 353 Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 22:00 Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում տեղադրվել է Նիկոլայ 1-ին ցարի կիսանդրին: Նրա օրոք Հայաստանի տարածքներն անցան Ռուսաստանին, Գյումրին, վերանվանելով Ալեքսանդրապոլ, դարձավ ռուսական ֆորպոստ: «Ֆակտոր»-ի հետ եթերում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը նշել է, թե ռուսական կողմի մշտական ոճը մշակութային, քաղաքական և տնտեսական ուզուրպացիա անելն է. «Դա համաշխարհային մակարդակով հայտնի փաստ է։ Ուղղակի ինձ հետաքրքրում է մեկ հարց՝ ինչո՞ւ Ռուսաստանում և մյուս պետություններում չի հաջողվում անել ուզուրպացիա, ինչո՞ւ է հանդիպում հանրային ճնշման, և պետական հակադարձման: Եթե նախկինում ռուսական բռնաճնշումն ասոցացվում էր Սերժ Սարգսյանի հետ, և դա ունենում էր ժողովրդական հակազդեցություն, ապա նոր իշխանությունների պարագայում ունենք շատ հետաքրքիր մի բան. համոզել են հանրությանը, որ իշխանություններն ու ռուսները եղբայրներ են, նրանք շատ լավ իրար հետ յոլա են գնում, և ժողովուրդն ու էքսպերտային խմբերը, ովքեր պարտավոր են հսկել ռուսական դոմինանտի, ազդեցության ներխուժումը Հայաստան, որն օրըստօրե ընթանում է, մենք տեսնում ենք՝ ռազմաբազայում մարդիկ են սպանվում, պետական և հանրային արձագանք չկա, դատերից տեղեկություն չկա, իսկ ռուսական բռնապետության և Հայաստանի իշխանության, հանրության մեջ ընդհանրապես տիրում է բացարձակ դրախտային մի ողբերգություն: Ես չգիտեմ՝ Գյումրիի հանրությունը, միգուցե, ուրախ է, որ Նիկոլայ և Նիկոլ բառերն ասոցացվում են, բայց պետք է ասել՝ դրանք տարբեր մարդիկ են։ Նիկոլայ ցարն այն մարդն է, որի օրոք Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունը»,- ասել է Անուշ Սեդրակյանը։ Անդրադառնալով այն գնահատականներին, թե Նիկոլայ ցարի կիսանդրու տեղադրումը ի՞նչ իրադարձություն է, որ հանրային ու պետական արձագանքի արժանանա, քաղաքագետն ասել է. «Խորհրդանշորեն դու գտնվում ես շատ վիճարկելի մի կայսրության դոմինանտի մեջ, դա հերիք չի, կարող եմ վստահ ասել, որ միջազգային ասպարեզում հայերը գնահատվում են իբրև ռուսասեր ժողովուրդ՝ ի տարբերություն վրացիների ու բելառուսների։ Մեզ մոտ ամեն ինչ քարոզչության մակարդակի վրա է։ Քանի դեռ ռուսական ռազմաբազան դարձել է մեզ մոտ ընդունելի հանրային փաստ, ես ուզում եմ ահազանգ հնչեցնել, քանի դեռ տևում է ռուս-թուրքական սիրավեպը, այդ ամենը կարելի էր աչքաթող անել, բայց այդ երկուսի հարաբերությունների սրման ժամանակ միշտ տուժել են հայերը»,- ասել է Սեդրակյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
