«Բնականաբար, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի». Կարեն Հովհաննիսյան
![]() 362 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 10:50 Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Վերիջն օրերին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի և գյուղերի ուղղությամբ խոշոր տրամաչափի գնդացիրներով կրակելն ունի հատուկ նպատակ Ադրբեջանի կողմից: Բնականաբար, հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի, և կպատասխանի ըստ արժանվույն: Հենց սա նկատի ունենալով, նրանք անցել են ավելի խոշոր տրամաչափի, որպեսզի մեր պատասխանն էլ նմանատիպ լինի: Ադրբեջանի ԱԳՆ-ի այսօրվա տարածած հայտարարությունը նաև փաստում է իմ համոզմունքը, որ Ադրբեջանը որոշակի ներքին քաղաքական և որոշակի բանակցային գործընթացների հարցեր լուծելու համար է սա անում: Ադրբեջանի ԱԳՆ-ն սահմանին տիրող իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում է հայակական կողմի վրա, ավելին, մեղադրում է Հայաստանին, խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը փոշիացնելու մեջ: Այս անգամ ավելի հասցեական է մեղադրանքը, այն ուղղված է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Կարծում եմ, որ Ադրբեջանը չի հասնի իր նպատակին, քանի որ ակնհայտ է սադրանքը հենց Ադրբեջանի կողմից: Այդ սադրանքի մասին են խոսում անգամ սոցցանցերի ադրբեջանական տիրույթի օգտատերերը՝ մեղավորության սլաքն ուղղելով հենց Ադրբեջանի ղեկավարության կողմը»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
