ՀՀ ԶՈՒ զինծառայողները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
«Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք, թողնելով զինամթերք և ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթև վիրավորում է ստացել մեկ զինծառայող, դեպքի մանրամասները ճշտվում են:
Գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ դիվերսիոն ներթափանցման համար, որն իրականացվել է համապատասխան պատրաստություն անցած անձնակազմի կողմից, հակառակորդն իրականացրել է նախապատրաստական լուրջ աշխատանքներ: Ականադաշտերում անցումներ բացելու համար օգտագործվել է ոչ ադրբեջանական ականորսիչ»,- նշված է հաղորդագրության մեջ:




Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
6109:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
30300:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
117Երեկ, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
309Երեկ, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
147Երեկ, 13:18
Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
24516.09.2026, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
35115.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
88209.09.2026, 15:06