#COVID_19 կորոնավիրուսից մահացության ցուցանիշով աշխարհում Իտալիան զբաղեցնում է առաջին տեղը

Իտալիայում յուրաքանչյուր քսաներորդ հիվանդը մահանում է նոր տեսակի կորոնավիրուսից, համաձայն РИА Новости-ի կողմից պատրաստած վիճակագրության ամփոփագրի։
Մարտի 8-ի դրությամբ՝ երկրում հիվանդության զոհերի թիվը հասել է 366-ի, որը կազմում է երկրում կորոնավիրուսով վարակված 7,3 հազար հիվանդի 4.96%-ը: Մահացության ցուցանիշով երկրորդ տեղն զբաղեցնում է Միացյալ նահանգները: Այնտեղ հաստատվել է հիվանդության 472 դեպք, մահացել է 19 մարդ (4.03%):
Երրորդ տեղում Չինաստանն է (3,83%), Իրանը զբաղեցնում է չորրորդ տեղը (2,96%):
Նախօրեին՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն արգելափակել է 14 վարչական շրջանների մուտքն ու ելքը՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ թվում՝ Լոմբարդիան, Ռիմինին, Մոդենան, Նովարան և այլն: Շրջանները փակ կլինեն մարտի 8-ից ապրիլի 3-ը: Բացի այդ, 14 շրջաններում ժամանակավորապես կփակվեն դպրոցները, թանգարանները, մարզադահլիճները:

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
25926.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
32326.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
44624.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
50124.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
96116.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
116613.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
131311.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
135909.11.2026, 23:36