Սննդաբանները համեմատել են Պուտինի, Թրամփի և Մերկելի սննդակարգերը․ #ElConfidencial

Եվրոպական ճարպակալման բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են՝ ինչ են ուտում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է El Confidencial-ը:
Ռուսաստանում, որտեղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճարպակալումը կազմում է 25,7%, 67-ամյա Պուտինն իր տարիքի համար նախանձելի կազմվածք ունի: Նրա սննդակարգը ներառում է անյուղ միս, յուղալի և անյուղ ձկների տեսակներ, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ և ձու: ՌԴ նախագահը խուսափում է վերամշակում պահանջող սննդից և ալկոհոլից, սակայն, երբ կենաց ասելու կարիք է լինում, նախընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը սովորաբար ներառում է՝ ձու կամ ձվածեղ, մրգեր և չրեր, հնդկաձավարի շիլա՝ ալթայան մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթև է, կազմված է հիմնականում կաթնամթերքից: Լավ մարզավիճակում մնալու համար նրան օգնում է սպորտով կանոնավոր մարզումները՝ լող, արևելյան մարտարվեստ, դահուկներ և հոկեյ:
ԱՄՆ-ում ճարպակալության մակարդակը բնակչության շրջանում կազմում է 37,3%, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի խոլեստերինի հետ: ԱՄՆ-ի նախագահը 73 տարեկան հասակում շարունակում է մնալ արագ սննդի մեծ սիրահար: Նրա սննդակարգը հիմնված է համբուրգերների և ձվով ու պանրով սենդվիչների, բեկոնի և սոուսների, կարտոֆիլ ֆրիով տապակած թևիկների, պիցցայի և սառը ըմպելիքների վրա: Նա ալկոհոլ չի ընդունում, սակայն սիրում է գազավորված ըմպելիքներ:
Գերմանիայում ճարպակալության մակարդակը կազմում է 25,7%: Կանցլեր Անգելա Մերկելը 65 տարեկանում սիրում է դահուկասպորտը և նախապատվություն է տալիս արշավային զբոսաշրջությանը, սակայն մշտապես սպորտով չի զբաղվում: Մերկելը հավատարիմ է գերմանական խոհանոցին՝ նրբերշիկներ սոուսով և պյուրեով, պանրային ֆոնդյու և գարեջուր, իսկ ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:

«Ինչ-որ ճարպիկ մարդիկ սեփականաշնորհել են մեր ներկան, ինչ ուզում՝ անում են»․ Հենրիկ Պիպոյան
3812:12
«Գագիկ Խաչատրյանը շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ դատարան է բերվել»․ պաշտպանական թիմ
3212:06
«Արգելվելու է մարզերից Երևան եկող տրանսպորտի մուտքը քաղաք»․ Գևորգ Ստեփանյան
4011:42
«Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս»․ Լևոն Ազիզյան
5310:42
Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
6809:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6808:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
12503:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
11802:06