«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» ՀԿ-ի համակարգող Դավիթ Պետրոսյանի գրառումը. «Երեկ ու այսօր տեսնում եմ գրառումներ, որոնք վկայում են կրթական մակարդակի ցածր լինելու մասին։ Ակամայից հիշեցի բանակում խաղաղ պայմաններում ոչ մարտական զոհերի մասին վերջին խոսակցությունները, ինչպես նաև 44-օրյա պատերազմին հաջորդող քննարկումները. խոսեցինք, քննարկեցինք, հետո էլի խոսեցինք ու այդպես շարունակ։
Խոսելը շատ կարևոր է, խնդիրներն արձանագրելը նույնպես, բայց եկեք ընդունենք, որ եթե կրթական չափանիշներով շատ երկրներից հետ ենք, ապա խոսելով հաստատ առաջին տեղերում կլինենք։
Խնդիրների լուծման համար պետք է անել հստակ քայլեր, հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են, շատերը ստիպված են լինելու դուրս գալ կոֆմորտ զոնայից. պետք է լինելու աշխատել ավելի արդյունավետ ու շատ։
Փոփոխություն անողներին կարճաժամկետ հեռանկարում անուն են կպցնելու, որովհետև նա արդյունքի ապահովման համար պետք է աշխատանքային ընթացակարգերը բարելավի, ոչ կոմպետենտներին հանի, իսկ մնացողներից ու նորեկներից շատ պահանջի։ Այսինքն կամ կարելի է լինել «բարեգործ», բոլորի հետ լավ լինել, անձնականն առաջ դասել գործնականից ու մի ոլորտ ձախողել, կամ էլ պետք է անձնականը դնել մի կողմ ու առաքելության զգացումով, հերթով բոլոր խնդիրները լուծելով, գնալ առաջ»։

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
5121:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
6220:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
6219:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12819:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7918:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8717:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7917:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8216:18