«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորատ Տեր-Գրիգորյանցին կյանքում մեկ անգամ եմ տեսել՝ 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, ընդամենը մի ակնթարթ: Նրա մասին ինձ պատմել էին Վազգեն Մանուկյանն ու Վահան Շիրխանյանը 2000-ական թվականներին, երբ աշխատում էի իմ գրքերից մեկի վրա:
Ըստ Մանուկյանի և Շիրխանյանի պատմածի՝ Նորատ Տեր-Գրիգորյանցը եղել է այն տասնյակ հայ բարձրաստիճան զինվորականներից, ով ընդունել է անկախ Հայաստանի առաջին կառավարության խնդրանքը, թողել Ռուսաստանը և եկել Հայաստան, որպեսզի օգնի բանակաշինության գործին:
Մոսկվայում, երբ ծանոթացա Տեր-Գրիգորյանցի հետ, նա իմ վրա շատ բարեկիրթ ու բարի մարդու տպավորություն թողեց: Այդպիսի մարդկանց ես անվանում եմ ընդամենը երկու բառով՝ լավ մարդ:
Հիմա մի քանի օր է Հայաստանի Ֆեյսբուքի հանրապետությունը ծամում է 90-ամյա այդ մարդու միսը:
Մարդը հրաժարվել է ՀՀ անձնագրից: 90 տարեկան է, կյանքի մայրամուտին, գուցե դառանացած է ինչ-որ բանից, և մեր անկախականները ալեկոծվել են, վիրավորվել ու պատառ-պատառ են անում... Նրանց Նորատ Տեր-Գրիգորյանցի ՀՀ անձնագրից հրաժարվելը ավելի է նեղել, քան այն, որ
ա/ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը և դուրս չի գալիս մեր երկրի տարածքից,
բ/ Ադրբեջանը մեզ պարտադրում է նոր Սահմանադրություն,
գ/ Ադրբեջանը ՀՀ Սյունիքը և այլ շրջաններ համարում է իրենը։
Այս ամենը ձեզ չի մտահոգում, համենայն դեպս՝ չեք դարձնում մի քանի օրերի քննարկման թեմա, և ընկել եք 90-ամյա մարդու հետևից:
Հ. Գ. Ես չեմ արդարացնում որևէ մեկին, ով հրաժարվում է ՀՀ անձնագրից: Բայց նաև ընդունում եմ, որ ամեն մարդ կարող է ապրել իր ուզած վայրում և ունենալ իր ուզած քաղաքացիությունը, ինչպես 10 միլիոն հայերից 7 միլիոնը ապրում են ՀՀ-ից դուրս և ունեն այլ քաղաքացիություն:
Անձամբ ես կյանքում ունեցել եմ և ունենալու եմ միայն մեկ քաղաքացիություն և մեկ անձնագիր՝ ՀՀ-ի, որի համար հպարտ եմ»:

ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում
4421:54
«Ադրբեջանի ներսում ամեն սոցիալական սրման ժամանակ արտաքին թշնամու վրա են սլաքներ ուղղում». Անժելա Էլիբեգովա
5920:30
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող դատապարտյալ Աշոտ Բադալյանի հետ
5919:54
Յուժնո-Սախալինսկում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ճապոնացի լրագրող
12319:19
Հայաստանի պատմության թանգարանը պարզաբանում է տարածել
7618:54
«Ա՛յ սումալացի աղջիկ, դու ո՞վ դարձար, որ հակադրվես Թրամփին»․ Տիգրան Դավուդյան
8617:42
Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
7817:24
«Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները»․ Սոֆյա Հովսեփյան
8116:18