Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Խուճապ տարածող ԱՆ-ն հանրությանը հորդորում է «խուճապ չտարածել»

«Խուճապ տարածող ԱՆ-ն հանրությանը հորդորում է «խուճապ չտարածել»
416
Հինգշաբթի, 12 մարտի, 2020 թ., 16:15

Երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում արձանագրվել է #COVID_19 կորոնավիրուսի 3 նոր դեպք։ Այս գրառումից հետո հանրության շրջանում սկսվեցին խուճապային որոշ տրամադրություններ։ Զուգահեռաբար, վարչապետը, կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը հերթական անգամ սկսեցին ժողովրդին հորդորել «անհարկի խուճապի չմատնվել և խուճապ չտարածել»։
Ասում են՝ հանրության մոտ, իրականում խուճապային տրամադրություններ չեն եղել մինչ այն պահը, երբ մի խումբ քաղաքացիներ ականատես են եղել, թե ինչպես, շտապօգնության տասնյակ ավտոմեքենաներ, ձայնային բարձր ազդանշաններով, մեծ արագությամբ Երևանից և Էջմիածնից ուղևորվել են Էջմիածնի այն թաղամաս, որտեղ բնակվում է կորոնավիրուսով վարակված կինը։ Ասում են նաև, որ հենց ԱՆ-ն, շտապօգնության մեքենաներն են նման ցուցադրական-սարսափեցնող շղթաներով խուճապ տարածում հանրության շրջանում, ինչը տեղի է ունենում նաև Երևանի կենտրոնական փողոցներում։