«Եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առանց պանիկայի և հանգիստ վիճակում եկեք քննարկենք արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Ինձ թվում է՝ չէր խանգարի արտակարգ դրություն մտցնելով արգելել փակ տարածքներում բոլոր զանգվածային միջոցառումները՝ ճոխ հարսանիքները, պաչ-պռոշով քեֆերը, ակումբները և այլն։
Այոʹ, արտակարգ դրությամբ նաև հանրաքվեն կհետաձգվի։ Բայց միգուցե և ավելի լավ։ Չէր խանգարի նաև նվազագույնի հասցնել զորամասերի ելումուտը, տեսակցություններն ու զինվորների տեղաշարժը մի զորամասից մյուսը։
Ու էս ամենը հանգիստ, առանց խուճապի։ Այնպես, ինչպես զուգարանից հետո առանց խուճապի ձեռք ենք լվանում, որ դիզենտերիա չընկնենք, այդպես էլ կորոնավիրուսի տարածումը կանխենք հանգիստ»։

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
22824.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
91923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
44922.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
55921.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
190519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62918.08.2026, 15:36