Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Հայաստանում կորոնավիրուս հայտնաբերվել է արդեն իսկ 13 անձի մոտ

Հայաստանում կորոնավիրուս հայտնաբերվել է արդեն իսկ 13 անձի մոտ
4344
Ուրբաթ, 13 մարտի, 2020 թ., 22:55

Կարանտինում գտնվող 31 անձանցից 28-ն այսօր կգնան տուն, քանի որ նրանց թեստի արդյունքները բացասական են: Նրանցից երկուսը հոսպիտալացվում են, քանի որ թեստի արդյունքները եղել են դրական, իսկ մեկը կշարունակի մնալ կարանտինում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա նիկողոսյանը:
«Բացի այդ, այսօր ժամը 22:00-ի դրությամբ հաստատվել է ևս 3 դեպք, որից երկուսը եղել են արդեն իսկ հաստատված դեպքի կոնտակտները, իսկ 1-ը ժամանել է Ֆրանսիայից:

Ընդհանուր առմաբ՝ այս պահին ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 13 դեպք:
Բոլոր պացիենտների վիճակը բավարար է, միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- գրել է նա: