Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Քիչ առաջ ստացվել են կորոնավիրուսի 5 թեստերի պատասխանները». Լոռու մարզպետ

«Քիչ առաջ ստացվել են կորոնավիրուսի 5 թեստերի պատասխանները». Լոռու մարզպետ
3468
Ուրբաթ, 13 մարտի, 2020 թ., 23:50

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև՝ «Գլորիայի» իտալացի աշխատակցինը»: