Ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, պայմանագրային աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նչ նպատակով են ԱՀԿ ներկայացուցիչները Հայաստանում։
«Կդժվարանամ ասել՝ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Եգոր Զայցևն է, իրականում»։ Հայ չէ։ «Ոչ, բելառուս է»: Ինչո՞վ բացատրել այդ հանգամանքը։ «Դա առողջապահության կազմակերպության քաղաքականությունն է, ես իրավասու չեմ դա բացատրելու. դեկտեմբերից իմ պայմանագիրն ավարտվել է, կարծում եմ՝ ԱՀԿ-ն վարում է այնպիսի քաղաքականություն, որ տվյալ երկրում լինեն նաև ԱՀԿ այլ երկրների ներկայացուցիչներ»:
Ինչո՞վ է դա պայմանավորված՝ չե՞ն վստահում առողջապահության նախարարությանը։ «Կդժվարանամ ասել»: Իսկ Հայաստանից ԱՀԿ գնացող զեկույցների պատասխանատուներն ովքե՞ր են։ «Կարող եմ որպես անհատ կարծիք հայտնել՝ ԱՀԿ-ն կնքում է բոլոր երկրների հետ երկամյա օժանդակության հուշագիր, ուր նշվում է, թե տվյալ երկրի կառավարությունը որ ուղղություններն է հայտարարել առաջնահերթ, ըստ որի էլ օգնում են երկրին։ Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ կառավարությունն ընտրի նաև արտահերթ ոլորտ»:
Մոնիթորինգն ինչպե՞ս է իրականացվում, կարո՞ղ են գարդասիլն առաջնային խնդիր համարել և դրանով ստանալ օժանդակություն, ասել՝ կորոնավիրուսը կարող է և սպասել, ինչպեսև եղել է այս անգամ։ «Հարցը պետք է ուղղեք հասցեատիրոջը. հարցերը հիմնականում լուծվում են մի քանի կառույցների համաձայնեցմամբ»:
Հայաստան ժամանած ԱՀԿ-ի Ձեր նախկին կոլեգաների հետ հանդիպե՞լ եք, տեղյա՞կ եք՝ ինչպե՞ս են գնահատում հայաստանյան իրավիճակը։ «Նո քոմենթ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
22824.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
91923.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
44922.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
55921.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
56220.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
60320.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
190519.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
62918.08.2026, 15:36