Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Հորդոր՝ հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին

Հորդոր՝ հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին
486
Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 12:15

ՀՀ առաջին քիմիաթերապևտ, «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանական բաժանմունքի ղեկավար Հայկուհի Գյոկչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին՝
1. Խուսափել հասարակական վայրեր այցելելուց.
2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ.
3. պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել.
4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները.
5. Բարձր ջերմություն, հազ հևոց և այլ գանգատների դեպքում դիմել բուժող բժշկին և առողջապահության նախարարության «թեժ գծին» 8003 հեռախոսահամարով»: