Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մարդկանց պետք է հորդորել՝ մնալ տանը». Արման Բաբաջանյան

«Մարդկանց պետք է հորդորել՝ մնալ տանը». Արման Բաբաջանյան
494
Կիրակի, 15 մարտի, 2020 թ., 01:00

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրավիրում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների ուշադրությունը.

մարզերից՝ առավելապես Արմավիրից, Կոտայքից և Արարատից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գերբեռնված երթուղային տաքսիների և ավտոբուսների վերաբերյալ ահազանգեր եմ ստանում:

Առաջիկա օրերին պետք է ձեռնպահ մնալ տրանսպորտի աշխատանքից: Մարդկանց պետք է հորդորել մնալ տանը, հյուր չգնալ, հյուր չընդունել:

Սոցիալական պատասխանատվությունը երկրի առաջ սկսվում է ինձնից, քեզնից, բոլորիցս»: