#COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 141.000-ը

Համաձայն ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 80,824 հաստատված դեպք: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը, ըստ SCMP-ի, գերազանցել է 141,594-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս հայտնաբերվել է 51,767 վարակակիր, իսկ օրվա ընթացքում հաստատվել է 7,488 նոր դեպք, վարակը հայտնաբերվել է 122 երկրում (մեկ օրվա ընթացքում ավելացել է 5 երկիր): Չինաստանից դուրս կորոնավիրուսից մահացել է 1,775 մարդ: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի արդյունքում ապաքինվող մարդկանց թիվը գերազանցել է 68 հազարը, հայտնում է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: 5,399 մարդ մահացել է COVID-2019-ի հետևանքով առաջացած բարդություններից։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ՝ կորոնավիրուսի հետ կապված: Ըստ Թրամփի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆինանսական հատկացումները կհասնեն 50 միլիարդ դոլարի:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20601:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
309Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
57704.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
30804.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
73830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72130.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83728.10.2026, 15:06