ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ.
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի սկզբին ստացվել էր Ծավ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ ահազանգ, ինչի կապակցությամբ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրվել էր սնդիկի պարունակության սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման վերաբերյալ նախնական եզրակացություն։
Մինչև ջրի որակի վերաբերյալ վերջնական եզրակացության ստացումը, բնակչության առողջության համար հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով, բնակավայրի բնակչությունն անմիջապես ապահովվել էր անվտանգ խմելու ջրի մատակարարմամբ և սահմանափակվել էր ենթադրյալ վտանգավորություն ունեցող ջրի կենցաղային օգտագործումը։
- Անցյալ ավելի մեկուկես ամսվա ընթացքում ջրի որակի համակողմանի ուսումնասիրության և խորը մասնագիտական գնահատման նպատակով կազմվել էր Միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, որի համակարգմամբ ձևավորված մասնագիտական խմբի կողմից իրականացվել են նոր հետազոտություններ՝ նպատակ ունենալով դրանք իրականացնել սահմանված պահանջների բարձր համապատասխանությամբ և բացահայտել վտանգի հնարավոր աղբյուրը։
- Մասնագիտական խմբի կողմից իրականացվել են ջրի նոր նմուշառումներ ու նմուշապատրաստում, և դրանց մի շարք լաբորատոր հետազոտություններ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում գործող տարբեր լաբորատորիաներում։
- Միջգերատեսչական հանձնաժողովի համակարգմամբ իրականացված հետազոտությունների արդյունքներով արձանագրվել է, որ խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար։
Խմելու ջրի մոնիտորինգը կրելու է շարունակական բնույթ»:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
4415:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
10409:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
57423.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
74921.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
79319.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
92817.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
208416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
202916.10.2026, 20:48