Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Չեմ բացառում, որ նորից կորոնավիրուսի դրական դեպքեր լինեն». նախարար

«Չեմ բացառում, որ նորից կորոնավիրուսի դրական դեպքեր լինեն». նախարար
531
Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 15:15

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսի վերաբերյալ ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին:

Նա նշել է, որ այսօր հայտնաբերված երկու դեպքերը ռիսկային կապված են եղել Էջմիածնում տարածված դեպքի հետ. «Չեմ բացառում, որ նույն խմբի հետ կապված նորից դրական դեպքեր լինեն: Սա շատ կանխատեսելի զարգացում է, և կառավարելի է»,-ասել է Թորոսյանը:

Նա հայտնել է, որ մինչ այժմ մեկուսացված են շուրջ 200 անձ:

«Ուրախությամբ կարող եմ ասել, որ Էջմիածնի դեպքի համաճարակաբանական հետազոտությամբ հայտնաբերել ենք գրեթե բոլորին: Այդ աշխատանքները շարունակվում են»,-հայտարարել է նախարարը:

Ավելի վաղ, Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:

«Չեմ բացառում, որ նորից կորոնավիրուսի դրական դեպքեր լինեն». նախարար