Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի. կա 200 մեկուսացված անձ». Ն. Փաշինյան

«Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի. կա 200 մեկուսացված անձ». Ն. Փաշինյան
1148
Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 17:55

Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 18 է: «18 ախտորոշվածներից 11-ն Էջմիածնի հայտնի նշանդրեքից են ու կարծես որոշակի կարծիք ունենք, որ հաջողվել է մեկուսացնել նշանդրեքի մասնակիցներին ու նրանց շրջանակը. շուրջ 200 մարդ մեկուսացված է: Այս պահի ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը և ինֆորմացիա ունեմ, որ Էջմիածնի բնակչության մեծ մասն ինքնամեկուսացվել է, ինչը ողջունելի է»,- ասաց վարչապետը:

Նա նաև տեղեկացրեց, որ մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Վաղը ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից: