Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել
4436
Շաբաթ, 14 մարտի, 2020 թ., 20:50

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Սոցիալական ցանցի օգտատերից մեկը գրել է, թե իբր Աբովյան քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության դեպք: Պաշտոնապես հերքում ենք այդ տեղեկությունը և կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Ինչպես նաև՝ առողջապահության նախարարությունը վիճակագրությունը ներկայացնում է ըստ դեպքերի և ըստ կասկածելի հետազոտությունների արդյունքների, բնավ չկարևորելով բնակության վայրը»: