Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից

Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից
402
Կիրակի, 15 մարտի, 2020 թ., 14:30

Քիչ առաջ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է:

«Հետքը» տեղեկացել է, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում են ծնողների հետ միասին. «35 աշակերտ է այս պահին մեկուսացվում: Սակայն չգիտեմ՝ քանիսն են գնալու, քանիսն են հրաժարվում: Հիմա այդ հարցով ենք զբաղված»:

Ըստ տնօրենի՝ կան աշակերտների ծնողներ, որոնք հրաժարվում են մեկուսացումից: