Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Որոշ չվերթերի ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ

Որոշ չվերթերի ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ
311
Կիրակի, 15 մարտի, 2020 թ., 16:55

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է. «Իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը․ այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։

«Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։

Այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:

Հարգելի ուղևորներ, Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին»: